Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ռմբակոծությունները վնաս են հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բայց ոչ էական։
«Որոշ վնասներ եղել են, բայց ոչ էական», – ասել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
Մարտի 22-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա անվանել է միջազգային իրավունքի խախտում, կոչ է արել ՄԱԿ-ին կոշտ դիրքորոշում որդեգրել այս հարցում և պահանջել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը փոխհատուցեն Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին պատճառված վնասը։