Մենք կստորագրենք «Խաղաղության պայմանագիրը», եթե Ալիևը ստորագրի․ Արման Թաթոյան

Մենք կստորագրենք «Խաղաղության պայմանագիրը», եթե Ալիևը ստորագրի․ այսօր «Միասնության թևեր» նախաձեռնության խաղաղության երաշխավորման ծրագիրը ներկայացնելիս ասաց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«TRIPP-ը մեզ համար խաղաղություն ապահովող փաստաթուղթ է այս իրավիճակում։ Մենք բանակցությունները շարունակելու ենք այնտեղից, որտեղ հասել է այս իշխանությունը, ոչ թե հայտարարում ենք, որ սկսելու ենք զրոյական կետից։ Հիմա թող Նիկոլ Փաշինյանն ասի՝ որտե՞ղ է տեսնում պատերազմի վտանգ»,- ասաց Թաթոյանը։

«Միասնության թևեր» նախաձեռնության առաջնորդը հիշեցրեց՝ անգամ ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան այցի ժամանակ խոսվել է անվտանգության մասին։

«Հայաստանում Ջեյ Դի Վենսը հայտարարեց, մեջբերեմ՝ խաղաղություն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալն է, իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցը՝ աշխարհի լավագույն տեխնոլոգիաների օգտագործումը։ Անգամ Վենսն է հաստատում, որ պիտի ունենալ լավագույն տեխնոլոգիաներ՝ անվտանգության ապահովման համար»,- ասաց նա։

 

 

Leave a Comment