Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 5 վագոն

Այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքով տարանցմամբ դեպի Հայաստանի Հանրապետություն նախատեսվում է ուղարկել հացահատիկով բեռնված հինգ վագոն։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունից։

Հացահատիկը, պարարտանյութերը և այլ ապրանքներ պարբերաբար տարանցիկ կերպով տեղափոխվում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Հիշեցնենք, որ նմանատիպ նախորդ առաքումը տեղի էր ունեցել մարտի 23-ին՝  7 վագոն հացահատիկ, բեռի ընդհանուր քաշը կազմում էր 488 տոննա։

Leave a Comment