Հակակոռուպցիոն քրեական դատարանում, նախագահությամբ Մերի Մոսինյանի, շարունակվեց Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրողներ Գորիկ Հովակիմյանը, Արթուր Դանիելյանը, մեղադրյալ Վարդան Ղուկասյանը, պաշտպաններ Արամայիս Հայրապետյանը, Հովհաննես Ղարաքեշիշյանը, Վահրամ Միսակյանը, վկաներ Հենրիկ Գասպարյանը և Սևակ Գոմցյանը։ Ներկա էին նաև վկաների փաստաբանները։
Նիստի սկզբում նախ քննարկվեց լրատվամիջոցների միջնորդությունը նիստի տեսանկարահանման վերաբերյալ։ Հարյանի մեղադրողները մատնանշելով Քրեական դատավարության համապատասխան դրույթը, ըստ որի վկաները պետք է հարցաքննվեն միմյանցից տարանջատ և մինչև նրանց հարցաքննության ավարտը պետք է կապ չունենան, ինչպես մյուս վկաների, այնպես էլ նիստերի դահլիճում գտնվող անձանց հետ, առարկեցին նիստի տեսաձայնագրմանը։ Պաշտպանները հակառակ դիրքորոշում ունեին՝ հիմնվելով հրապարակային դատաքննության սկզբունքի վրա։
Լսելով կողմերի կարծիքները, դատարանը որոշեց որ մինչև վկաների հարցում հարկաքննությունների ավարտը, դատական նիստի ընթացքի տեսագրում, տեսաձայնագրում, լուսանկարում կամ հեռարձակում չի կարող իրականացվել, հաշվի առնելով արդեն իսկ արձանագրված մտահոգությունները, հաշվի առնելով քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները։ Թույլատրվել է իրականացնել ձայնագրում և հրապարակել կամ հանրայնացնել միայն վկաների հարցաքննության ավարտից Հետո։