Իրանը հայտարարել է պետությունների դաշինք ստեղծելու անհրաժեշտության և պատրաստակամության մասին՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու և ռազմական համագործակցությունը զարգացնելու համար՝ առանց ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցության։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը։
«Ժամանակն է ստեղծել պետությունների դաշինք՝ տարածաշրջանում անվտանգությունն ու ռազմական համագործակցությունն ապահովելու համար՝ առանց ԱՄՆ-ի և Իսրայելի մասնակցության», – հայտարարության մեջ նշել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբը։
Իրանի զինվորականների խոսքով՝ տարածաշրջանի երկրները «երբեք կարիք չեն ունենա հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող պետության, որը կապահովի իրենց անվտանգությունը»։