ՔՊ-ն Վլադիմիր Վարդանյանին դիտարկում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում. ԶԼՄ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահի պաշտոնում դիտարկում է խմբակցության նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Խորհրդարանն այսօր՝ մարտի 25-ին, պետք է ընտրի Վարդանյանին որպես ՍԴ դատավոր, հիշեցրել է պարբերականը:

Թերթը նշել է, որ իշխանությունը Վարդանյանին դիտարկում է ՍԴ նախագահի պաշտոնում՝ չնայած նրա և դատարանի գործող նախագահ Արման Դիլանյանի բարեկամական կապին։

Վարդանյանի թեկնածությունը մարտի 13-ին առաջադրել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Գործընթացի շրջանակներում Վարդանյանն արդեն դադարեցրել է անդամակցությունը ՔՊ կուսակցությանը և հայտարարել, որ ընտրվելու դեպքում վայր կդնի նաև պատգամավորական մանդատը։ Նշենք, որ 2019 թվականից նա ղեկավարում էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։

Leave a Comment