ՆԱՏՕ-ի երկրները պետք է առավել ակտիվ մասնակցություն ունենան Իրանում իրականացվող գործողությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պարսից ծոցում գտնվող ամերիկյան դաշնակիցները պետք է ավելի մեծ ներգրավվածություն ունենան Իրանի դեմ գործողությանը։
Նա նաև վստահություն է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները բավականին լավ են գործել։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին։ Իրանը պատասխանել է հարվածներով Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին և փակել է Հորմուզի նեղուցը։