Հայ ժողովորդը ևս մեկ տասնամյակի կարիք չունի՝ սեփական մաշկի վրա զգալու Նիկոլի ադրբեջանական «հմայքը»

Նկատառմանը, որ ՔՊ-ին համարում են թուրք-ադրբեջանական տանդեմի վասալ, ՔՊ-ական Հարությունյան Արոն հայտարարել է, թե ժամանակը ցույց կտա, թե իրենք ինչ են:

Դդում գլուխ Արոյի ասածն ինչ-որ տեղ կարող էր տեղին լիներ, եթե թուրք-ադբեջանական տանդեմի վասալ լինելու վերաբերյալ մեղադրանքներ ՔՊ-ի հասցեին հնչեին ասենք 2018-2020-ն ընկած ժամանակահատվածում. Չնայած այն ժամանակ ևս որոշ նախանշաններ կային՝ սրանց թրքասիրությունը փաստող, բայց ամեն ինչ այսքան բացահայտ չէր:

Հիմա՝ այս պահի դրությամբ, այլևս փաստագրված է, ապացուցված ու փակված է այն հարցը, թե ՔՊ-ական իշխանությունն ում վասալն է, ում շահերն է սպասրակում և ինչ ծրագիր է իրականացնում: Դա հասկանալու համար պետք է ընդամենը հետևել Նիկոլի գործողություններին ու դրանք համեմած նրա թրքահաճո, թրքակենտրոն հայտարարություններին. Արարա՞տ, թե՞ Արագած դիլեմայից՝ նոր Սահմանադություն, Ցեղասպանության միջազգային ճանաչումից ձեռք քաշելուց՝ TRIPP պրոյեկտ փաստում ու ցույց են տալիս, որ Թուրքերի ու նրանց արևմտյան տերերի ծրագրերն են այստեղ առաջ տարվում՝ Հայաստանի ազգային շահերի հաշվին սպասարկելով Իլհամի շահը. Նիկոլի տերերի համար Բաքուն շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը, ուստի մեզ վերապահված է Նիկոլի լուծը:

Ժամանակն ապացուցել ու պրծել է, ժամանակը ցույց է տվել ու վերջացրել է, թե ինչ է իրականում ՔՊ-ական իշխանությունը. հայ ժողովորդը ևս մեկ տասնամյակի կարիք չունի՝ սեփական մաշկի վրա զգալու Նիկոլի ադրբեջանական «հմայքը». մինչև հոգու խորքը զզվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment