Հայտնաբերվել է գերլիցքավորման դեպք․ կասեցվել է «ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը




ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արարատի մարզ, Գեղանիստ, 1 փ, 28)։


 


Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի գերլիցքավորման դեպք։


 


Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի չափման միջոցի կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։


 


Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։


 


 


Leave a Comment