Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկում են Իրանի դեմ ռազմական գործողություններին միանալու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Bloombergը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Պարսից ծոցի խոշոր արաբական երկրները դիտարկում են ԱՄՆի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողություններին միանալու տարբերակը։
Հրապարակման մեջ նշվում է, որ «Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի խոշոր արաբ հարևանները դիտարկում են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի մեջ մտնելու հնարավորությունը և կարող են ստիպված լինել դա անել, եթե Թեհրանը հարվածներ հասցնի նրանց կենսական ենթակառուցվածքներին»։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն «կորցնում են համբերությունը» Իրանի գործողությունների պատճառով, որոնք արդեն ազդեցություն են ունեցել նավահանգիստների, էներգետիկ օբյեկտների և օդանավակայանների աշխատանքի վրա։
Նշվում է նաև, որ տարածաշրջանի այլ երկրներ ևս կարող են աստիճանաբար ներգրավվել հակամարտության մեջ։