Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան

Առավել մտահոգիչ է, որ վախի գործոնը կիրառվում է նաև ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործելու համար։ Հայաստանի վարչապետը և գործող իշխանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, որ եթե առաջիկա ընտրություններում իրենք չվերընտրվեն, դա կհանգեցնի կործանարար պատերազմի։ Սա, ըստ էության, ոչ թե քաղաքական պատասխանատվության դրսևորում է, այլ հանրության նկատմամբ ակնհայտ ճնշման և ահաբեկման փորձ։ Ժողովրդավարական գործընթացներում ընտրողին նման ընտրության առջեւ կանգնեցնելը՝ «մեզ կամ պատերազմ» տրամաբանությամբ, խաթարում է ազատ կամարտահայտման սկզբունքը և վտանգավոր նախադեպ է ստեղծում պետական կառավարման մշակույթի համար։

Leave a Comment