Մեկ տարեկան երեխայի սպանության գործին երկրորդ քրվարույթն է ավելացել – armeniatoday.am

Հայաստանի գլխավոր դատախազությունն ընդլայնել է Երևանում 1 տարեկան երեխայի սպանության գործը։

Դատախազությունից Armenia Today-ին հայտնել են, որ Արաբկիրում 1 տարեկան երկու ամսական երեխայի սպանության դեպքով երկրորդ քրեական վարույթը նախաձեռնվել է առաջին քրեական վարույթի շրջանակում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, առավելագույն պատիժը՝ 4 տարվա ազատազրկում-խմբ․):

Գերատեսչությունից հավելել են, որ կատարվում է նախաքննություն։ 

Արարատի մարզից մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական տղա երեխա։ Իրավապահներն Armenia Today-ին հայտնել էին երեխայի սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին, այնուհետ հաստատել կալանքը՝ տեղեկացնելով, որ նա երեխայի խորթ մայրն է։ Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Մարտի 21-ին երեխան մահացել էր։

Leave a Comment