Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մարիա Զախարովաի վերջին ճեպազրույցին՝ այն գնահատելով անընդունելի։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Զախարովան, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականության վերաբերյալ արտահայտություններին, փորձել է թեմայի հետ չառնչվող կերպով հիշատակել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անունը։ Բաքվում ընդգծել են, որ նման համատեքստում Ալիևի անվան հիշատակումը դիտվում է որպես անհարգալից վերաբերմունք նրա ժառանգության և ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող վարքագծին՝ շեշտելով, որ դիվանագիտությունը պահանջում է ճշգրտություն, պատասխանատվություն և զուսպ արտահայտություններ։ Վերջում նշվում է, որ ադրբեջանական կողմը ռուսական կողմից ակնկալում է համապատասխան պարզաբանումներ։