Երևանում մարտի 28-ին մեկ ժամով լույսերը կանջատվեն

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը․ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մարտի 28-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ը, մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։

Վերջին տարիներին Երևանում իրականացվում է արտաքին լուսավորության ցանցի լայնածավալ արդիականացում․ հին համակարգերը փոխարինվում են էներգախնայող, ժամանակակից լուծումներով, ինչի արդյունքում նվազում է լուսային աղտոտվածությունը և բարելավվում է գիշերային միջավայրը։

Հաջորդիվ կպատմենք քաղաքում այս գործընթացի զարգացման մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment