Ադրբեջանով Հայաստան կառաքվի պարարտանյութ և հնդկաձավար.լրատվամիջոցներ

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հինգ վագոն բեռ՝ դրանցից չորսը պարարտանյութով, մեկը՝ հնդկաձավարով։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հացահատիկի, պարարտանյութի և այլ ապրանքների նմանատիպ տարանցիկ փոխադրումները երկրի տարածքով իրականացվում են պարբերաբար։

Նշվում է նաև, որ Ադրբեջանը ապահովում է բեռների անվտանգ անցումը նախապես համաձայնեցված երթուղիներով՝ պահպանելով կայուն տարանցումը դեպի հարևան երկրներ։

Leave a Comment