
Չեխիայի Պրահա քաղաքում անցկացված U23 Եվրոպայի գավաթի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Մարզուհին հանդես է եկել ճկասուսեր զենքաձևում՝ ենթախմբային փուլը մեկնարկելով 5 հաղթանակով: Դարյա Մալիշևան շարունակել է հաղթական ընթացքը նաև օլիմպիական մրցակարգում, որտեղ հաղթահարելով երեք անընդմեջ մենամարտ՝ արժանացել է երրորդ հորիզոնականի:
Մալիշևան հանդես է եկել ճկասուսեր զենքաձևի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննեսյանի ղեկավարությամբ: