Մարտի 22-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախուստի դիմել:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատել է այս տեղեկությունն ու հավելել. «Մենք մեր գործընկեր կառույցների հետ աշխատում ենք հայտնաբերման ուղղությամբ»:
Մարտի 22-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող անձը՝ 1995 թվականին ծնված դատապարտյալը, որը պահվում էր առանց պահակախմբի, բացակայում է կացարանից։
Ընթանում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ։