Սրբուհի Գալյանն անդրադարձել է սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին հայտարարություններին

Այսօր տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադառնալով սեպտեմբերին հնարավոր պատերազմի մասին  Նիկոլ Փաշիյանի հայտարարություններին դրանք որակեց «ընդամենը քաղաքական հայտարարություն»։

«Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության և այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտից, մեր ընկալմամբ՝ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող: Հետևաբար քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ օրերս լրագրողների հետ հարցուպատասխանի ժամական Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի:

Leave a Comment