Հայ գերիների հարցը մնում է տեղեկատվական բլոկադայի պայմաններում. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական դատարաններում հայ գերիների նկատմամբ կայացված քաղաքական վճիռներից հետո այս թեմայի շուրջ ուշադրությունը էականորեն նվազել է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թեև ադրբեջանական լրատվամիջոցները իրադարձությունները ներկայացնում էին ընտրովի և խիստ խեղաթյուրված, այնուամենայնիվ, լուսանկարները, տեսանյութերը և հայ ռազմագերիների հատվածական խոսքերը որոշակի տեղեկատվություն փոխանցում էին։

Երբ սրան ավելանում է Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակի փակումը, ապա Ադրբեջանում գտնվող հայերի խնդրի շուրջ տեղեկատվական բլոկադան դառնում է առավել ամբողջական։

Հայաստանյան իշխանությունը տեղեկատվական բլոկադան ճեղքելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում, որովհետև իր օրակարգն ու խնդիրներ լրիվ այլ տիրույթում են:

Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին», — նշել է նա։

Leave a Comment