Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու կարևորությունը։
«Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և, մասնավորապես, Հորմուզի նեղուցը բացելու անհրաժեշտությունը՝ համաշխարհային նավագնացությունը վերականգնելու համար», – ասվում է վարչապետի գրասենյակի կողմից կիրակի օրը Սպիտակ տան հետ հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ։
«Նրանք համաձայնել են, որ Հորմուզի նեղուցի բացումը կենսական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայում կայունությունն ապահովելու համար», – հաղորդել է Դաունինգ սթրիթ 10-ը։