
Թբիլիսիում հրաժեշտ են տվել համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին։
Թբիլիսիի առաջնորդանիստ Սամեբա եկեղեցում հրաժեշտի արարողությանը մասնակցել են աշխարհիկ և հոգևեր առաջնորդներ` տարբեր երկրներից։ Հայաստանը ներկայացել է նախագահ Վահագն Խաչատուրյանի մակարդակով։
Վերջին հինգ օրերին Թբիլիսիի փողոցները լեփ լեցուն են հարյուր հազարավոր քաղաքացիներով, անվճար հնարավորություն էր տրվել երկրի տարբեր շրջաններից ժամանել մայր տաճար` հրաժեշտ տալու պատրիարքին, որը վայելում էր վրաց ժողովրդի բացարձակ սերն ու վստահությունը։