
Թեհրանը փորձում է դրամայնացնել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրանական աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանը շարունակում է վերահսկել, թե ով և ինչ պայմաններով է անցնում Հորմուզի նեղուցով՝ ձգտելով հաստատել նոր իրավական ռեժիմ այդ ռազմավարական ուղում։
«Մենք կշարունակենք ճնշում գործադրել Իսրայելի վրա և ձևավորել նոր իրավական կարգավորումներ Հորմուզի նեղուցում», — նշել է աղբյուրը։ Նրա խոսքով՝ քննարկվում են նաև տանկերների անցման համար վճարների սահմանման տարբերակներ, որոնք կարող են հասնել մինչև 2 միլիոն դոլարի յուրաքանչյուր անցման համար։
Աղբյուրը նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը՝ նշելով, որ նա պետք է ընդունի Իրանի պայմանները՝ հակամարտության դադարեցման համար։
«Թրամփը, բախվելով ներքին ճնշումների և նավթի գների աճին, կանգնած է արագ որոշում կայացնելու անհրաժեշտության առաջ։ Եթե նա չգնա զիջումների, կարող է հայտնվել երկարատև և վտանգավոր գործընթացում, որը կազդի նրա քաղաքական ապագայի վրա», — նշել է աղբյուրը։