Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստանի ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը․ Բագրատ սրբազանը՝ Արմինե Մոսիյանին

Բագրատ սրբազանը նամակով դիմել է Արմինե Մոսիյանին, ով այսօր վիճաբանել է Նիկոլ Փաշինյանի հետ Արցախից բռնի տեղահանված անձանց «փախածներ» անվանելու համար։

«Շատ սիրելի’ Արմինե,

Ամբողջ սրտով և սիրով իմ զորակցությունը, օրհնությունը, գնահատանքը և շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ արցախյան ուղղամտությանն ու համարձակությանը հատուկ, այսօր ուղղակիորեն վերստին մերկացրել եք չարիքին և իր էությունը:

Աստծո կամոք թե’ Ձեր զավակը, և թե’ մենք բոլորս կվերադառնանք Արցախ` մեր հարազատ և անկրկնելի Տուն-Հայրենիքը: Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը:
Բյուր օրհնություն Ձեզ, իմ հրաշալի Արցախահամ, Արցախաբույր, Արցախացած քույր:

Չե’մ մոռանալու հանուն Քեզ, Հայաստան,
Չե’մ ներելու հանուն Քեզ, Արցախ…
Հաղթանակն այլընտրանք չունի…»։

 

Leave a Comment