Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Արցախից տեղահանված կնոջից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Արցախից տեղահանված կնոջից, որի հետ մետրոյում բանավիճել էր՝ ասելով «փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:

«Մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից և քննադատություներից հասկացա, որ իմ ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետք է լիներ: Ձեզնից ու Ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար և հույս ունեմ, որ առիթ կունենանք մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու: Կրկին ներողություն եմ խնդրում, ընդունում եմ, որ ինչ-որ բան նենց չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել , ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է, և ես բոլորից եմ ներողություն խնդրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Leave a Comment