Մարտի 18-ին Արարատի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել այն դեպքի առթիվ, որ զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը չկատարելով իր պարտականությունները՝ անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և հանգեցրել մարդու մահվան։ Գործը մակագրվել է դատավոր Հրաչ Դաջունցին։ Iravaban.net-ը տեղեկացնում Datalex դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Ս․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ զորամասի հրամանատարի՝ թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, կոչումով՝ փոխգնդապետ, հանդիսանալով պաշտոնատար անձ և ի պաշտոնե պատասխանատու լինելով զորամասի հակահրդեհային պաշտպանության համար և ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 217-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի (զորամասի) հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը և անցկացնել ուսումնական հրդեհային տագնապներ, ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել օրենքով անմիջապես իր վրա դրված նշված պարտականությունները, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ս․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով։