Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ-ը X սոցիալական հարթակում անդրադարձել է Թրամփի հայտարարությանը, ըստ որի, եթե Իրանը չբացի նեղուցը, ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էլեկտրակայաններին։
Գրառման մեջ նա նշել է, որ եթե Իրանի էլեկտրակայաններն ու էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորվեն, ապա դրանից անմիջապես հետո տարածաշրջանի կարևոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկ և նավթային օբյեկտները, կհամարվեն «օրինական թիրախներ» և կկործանվեն։
Նա նաև ընդգծել է, որ նման զարգացումների պայմաններում նավթի գինը կարող է երկար ժամանակ մնալ բարձր։
