Թրամփը Իրանին 48 ժամ է տվել Հորմուզի նեղուցը բացելու համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 48 ժամ է տվել Իրանին Հորմուի նեղուցը բացելու համար։ ԱՄՆ նախագահն այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

«Եթե Իրանն առանց սպառնալիքների 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը, Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսած ամենամեծից»,- գրել է Թրամփը։

Leave a Comment