Մարտի 20-ին Արմավիրի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել այն դեպքի առթիվ, ըստ որի՝ օգտագործելով այլ անձի բջջային հեռախոսը՝ «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ում ձևակերպվել է վարկ, որից հետո հափշտակվել է գումարի մի մասը։ Iravaban.net-ը տեղեկացնում Datalex դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Հ․Ե․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համակարգչային հափշտակություն կատարելու դիտավորությամբ, անձամբ օգտագործելու նպատակով կեղծել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող փաստաթղթեր և Կ․Մ․-ի անվամբ վերջինիս պատկանող «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակի միջոցով «Այդի բանկ» ՓԲ ընկերությունում ձևակերպել է վարկ, այնուհետև հափշտակել այդ գումարի մի մասը։
Այսպես, 2025 թվականի ապրիլի 24-ին Հ․Ե․-ը Երևան քաղաքի Պարոնյան փողոցից, իբրև ուղևոր նստելով Կ․Մ․-ի կողմից որպես տաքսի շահագործվող «Մերսեդես Բենզ» մակնիշի XX QV XXX հաշվառման համարանիշի ավտոմեքենան ուղևորվել է դեպի Վաղարշապատ համայնքի Զվարթնոց բնակավայր։ Ուղևորության ընթացքում Հենրիկ Ենոքյանը, «Յանդեքս» հավելվածում փոփոխություններ կատարելու կեղծ պատրվակով ստանալով Կ․Մ․-նի բջջային հեռախոսն, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության տվյալներ մուտքագրելու միջոցով, ապօրինի՝ առանց Կ. Մ․-ի գիտության մոսոք գործելով վերջինիս անվամբ «Իդրամ» հավելվածում գրանցված թիվ XXX ID համարով էլեկտրոնային դրամապանակ և ներկայանալով իբրև Կ.Մ.-ն՝ հավելվածի համապատասխան դաշտերում լրացնելով առցանց վարկ ստանալու համար անհրաժեշտ պայմանները, ապա համապատասխան դաշտում՝ Կ. Մ.-i փոխարեն հավաստելով վերջինիս ինքնությունը, այդ եղանակով անձամբ օգտագործելու նպատակով կեղծելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող փաստաթղթեր՝ «Այդի բանկ» ՓԲ ընկերության հետ կնքել է 1.200.000 << դրամի վարկային թիվ CV XXX/X/X պայմանագիրը և այդ գումարը տնօրինելու հնարավորություն ստանալով, հիշյալ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակին փոխանցելու և այնուհետև «Էվոկաբանկ»-ի թիվ X բանկային քարտին փոխանցելու եղանակով հափշտակել է ստացված դրամական միջոցների մեծ մասը՝ 803.960 ՀՀ դրամը, Կ.Մ.-ին պատճառելով նույնքան՝ խոշոր չափի գույքային վնաս:
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակյելու արգելք։
Այսպիսով, Հ.Ե.-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարում: