«Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հարձակումն իրականացվել է առաջադեմ Arash-2 անօդաչու թռչող սարքերի միջոցով

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ Թել Ավիվի օդանավակայանի վրա հարձակման ժամանակ օգտագործել են առաջադեմ, ռադարների համար աննկատ Arash-2 կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնք ունեն մինչև երկու հազար կիլոմետր գործողության շառավիղ։

Շաբաթ օրը իրանական բանակը հայտարարեց, որ հարվածել է Թել Ավիվի օդանավակայանի վառելիքի բաքերին, որոնք օգտագործվում են տանկերային ինքնաթիռների սպասարկման համար։

««Բեն Գուրիոն» օդանավակայանի վրա հարձակումն իրականացվել է առաջադեմ Arash-2 անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դրանց գործողության շառավիղը հասնում է երկու հազար կիլոմետրի», – ասվում է իրանական Tasnim լրատվական գործակալության կողմից մեջբերված հաղորդագրության մեջ։

Leave a Comment