Վահագն Խաչատուրյանը մեկնել է Վրաստան Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Վրաստան Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք՝ 93 տարեկանում Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը, որը Վրաստանի եկեղեցու առաջնորդն էր 1977 թվականից։

Նա մահացել է պատրիարքական գահ բարձրանալուց 49 տարի անց․ նա Վրաստանի եկեղեցու առաջնորդ էր ընտրվել 1977 թվականին։

Վրաց ուղղափառ եկեղեցին մինչև նոր առաջնորդի ընտրությունը կղեկավարի պատրիարքական գահի տեղապահը՝ միտրոպոլիտ Շիո Մուջիրին։

Leave a Comment