Մարտի 20-ին Արարատի մարզի զինվորական կայազորում քրեական գործ է հարուցվել մի դեպքի առթիվ, ըստ որի՝ զինծառայողը մեղադրվում է ծառայակցին ինքնավնասման մեջ օժանդակելու համար․ վերջինս իր խնդրանքով ստացել է միջին ծանրության վնասվածքներ՝ կարգապահական տույժից խուսափելու նպատակով։ Գործը մակագրվել է Ռուզաննա Ամիրջանյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Datalex դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Է․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 9-րդ վաշտի 3-րդ դասակի 1-ին ջոկի ՊԿ գնդացրորդի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, խոչընդոտը վերացնելու եղանակով օժանդակել է նույն վաշտի ԿԱԳ ՀԱՆ-17 հաշվարկի համար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ա.Մ.-ի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) եղանակով զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն՝ վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտման՝ ծառայության ընթացքում սմարթֆոն տեսակի բջջային հեռախոս պահելու համար նախատեսված կարգապահական տույժի հավանական կրումից խուսափելուց, մասնավորապես՝ շարքային Ա.Մ.-ի խնդրանքով 2025 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, զորամասի բաղնիքի հետնամասում, դիտավորյալ հարվածներ է հասցրել նրա աջ ոտքին՝ վերջինիս պատճառելով աջ ծնկան հոդի շրջանի քերծվածքի, աջ ծնկոսկրի մեդիալ հատվածի կոտրվածքի, աջ ծնկան հոդի հեմարթրոզի ձևերով՝ առողջությանը միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, ինչը հանգեցրել է շարքային Ա.Մ.-ի կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն՝ նույն օրը վերջինս տեղափոխվել է զորամասի բուժկետ, այնուհետև՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ /ՀՀ ՊՆ X զորամաս/։
Է.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 9-րդ վաշտի 3-րդ դասակի 1-ին ջոկի ՊԿ գնդացրորդի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, խոչընդոտը վերացնելու եղանակով օժանդակել է նույն վաշտի ԿԱԳ ՀԱՆ-17 հաշվարկի համար, պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Ա․Մ․-ի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու) եղանակով զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն՝ վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտման՝ ծառայության ընթացքում սմարթֆոն տեսակի բջջային հեռախոս պահելու համար նախատեսված կարգապահական տույժի հավանական կրումից խուսափելուց, մասնավորապես՝ շարքային Ա.Մ․-ի խնդրանքով 2025 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, զորամասի բաղնիքի հետնամասում, դիտավորյալ հարվածներ է հասցրել նրա աջ ոտքին՝ վերջինիս պատճառելով աջ ծնկան հոդի շրջանի քերծվածքի, աջ ծնկոսկրի մեդիալ հատվածի կոտրվածքի, աջ ծնկան հոդի հեմարթրոզի ձևերով՝ առողջությանը միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, ինչը հանգեցրել է շարքային Ա.Մ․-ի կողմից զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն՝ նույն օրը վերջինիս տեղափոխվել է զորամասի նբուժկետ, այնուհետև՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ /ՀՀ ՊՆ X զորամաս/։
Մեղադրյալներին խափանման միջոց կիրառվել է զինվորական հսկողություն։
Ա.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 527 հոդվածի 1-ին մասով։
Է.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 46-րդ հոդվածի 6-րդ մասով և 527 հոդվածի 1-ին մասով։