Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի էլեկտրակայանները՝ սկսելով «ամենամեծից», եթե Իսլամական Հանրապետությունը չբացի Հորմուզի նեղուցը։

«Եթե ​​Իրանն ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը, ապա այս պահից սկսած 48 ժամվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայաններ՝ սկսելով ամենամեծից», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Հիշեցնենք՝ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը իսրայելա-ամերիկյան հարձակման առաջին օրը։

Leave a Comment