Մահացել է ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը

ԱՄՆ նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը գլխավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մեղադրանքների հետաքննությունը, մահացել է 81 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է ամերիկյան MS Now հեռուստաալիքը։

Ըստ նրա աղբյուրների՝ Մյուլլերը, որը 2001-ից 2013 թվականներին զբաղեցրել է ՀԴԲ տնօրենի պաշտոնը, մահացել է մարտի 20-ին։ Մահվան պատճառը դեռևս պարզված չէ։ Նա երկար տարիներ տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ։

2016 թվականին ԱՄՆ հետախուզական գործակալությունները մեղադրել են Ռուսաստանին ԱՄՆ ընտրական գործընթացին միջամտելու մեջ։ Մյուլլերը պատասխանատու էր այդ ենթադրյալ ազդեցության փորձերի հետաքննության համար։ 2019 թվականի ապրիլի 18-ին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է իր վերջնական զեկույցը, որում հատուկ խորհրդականը խոստովանել է, որ ինքը որևէ դավադրություն չի հայտնաբերել 2016 թվականի նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև։

2025 թվականին ԱՄՆ նախագահ վերընտրված Թրամփը բազմիցս հերքել է ռուս պաշտոնյաների հետ որևէ անպատշաճ շփում։ Մոսկվան նաև անհիմն է անվանել ԱՄՆ ընտրություններին ազդելու իր փորձերի մասին մեղադրանքները։

Leave a Comment