Ավտովթար՝ Սեբաստիա փողոցում․ կա 4 վիրավոր

Ավտովթար՝ Սեբաստիա փողոցում․ կա 4 վիրավոր

Մարտի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Նարեկ Մ․-ի վարած Opel Astra մակնիշի, Երևանի բնակիչներ 43-ամյա Մեսրոպ Ղ․-ի վարած BMW X1 մակնիշի և 34-ամյա Մելքոն Չ․-ի վարած Mazda CX-5 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկի վրա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Մելքոն Չ․-ն և նրա 3 ուղևորները տեղափոխվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment