Իրանի ռազմածովային ուժերը հարձակվել են տարածաշրջանում գտնվող երկու ամերիկյան բազաների վրա, որոնք ԱՄՆ-ն օգտագործում է որպես Պարսից ծոցի Իրանի կողմից վերահսկվող կղզիների վրա հարձակումների մեկնարկային տարածք։ Սա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի բանակի էլիտար ստորաբաժանում) պնդումն է։
«Թշնամու թիրախների դեմ արձակված 72-րդ հրթիռային ալիքի շրջանակներում ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ոչնչացրել են (ԱՄԷ-ում) Ալ-Մանհադ ավիաբազայի և (Քուվեյթում) Ալի Սալեմ ավիաբազայի անգարը և վառելիքի բաքերը», – ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։ Այն հավելում է, որ հարձակումների ժամանակ օգտագործվել են «մեծ թվով բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր»։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ «վերջին օրերին այս երկու բազաները դարձել են իրանական կղզիների դեմ ագրեսիայի մեկնարկային կետ»։