Շվեյցարիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել կոնֆեդերացիայի շրջանակներում

Ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կրկին տեղի ունենալ Շվեյցարիայում։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը Le Temps-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ այո», – պատասխանել է նա շվեյցարական Le Temps թերթի հարցին այն մասին, թե հնարավոր է արդյոք բանակցությունները կրկին անցկացնել Շվեյցարիայում: Նախարարը նշել է, որ կոնֆեդերացիան ի վիճակի է կազմակերպել նման միջոցառում։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցությունները որակել է որպես դժվար, բայց գործնական: Նրա խոսքով՝ մոտ ապագայում պետք է տեղի ունենա ուկրաինական կարգավորման վերաբերյալ նոր հանդիպում:

Leave a Comment