Իրանը վերսկսել է բնական գազի արտահանումը Իրաք, որը դադարեցվել էր 2025 թվականի դեկտեմբերին, հայտարարել է Իրաքի էլեկտրաէներգիայի և էներգետիկայի նախարարությունը։
«Իրաքի տարածք 5 միլիոն խորանարդ մետր իրանական գազի մղումը վերսկսվել է այսօր», – ասել է նախարարության խոսնակ Ահմեդ Մուսան, որի խոսքերը մեջբերել է իրաքյան INA լրատվական գործակալությունը։
Այդ ծավալները աստիճանաբար կավելանան՝ Իրաքի էլեկտրացանցին և էլեկտրակայաններին աջակցելու համար։
Մուսան նշել է, որ իրաքյան էլեկտրակայանների աշխատանքը լրջորեն տուժել է մատակարարումների ժամանակավոր ընդհատումից, որը, մասնավորապես, կապված էր «իրանական Հարավային Փարս հանքավայրի հրետակոծության» հետ։