Մարտի 21-ին ամբողջ աշխարհում նշվում է Անտառների միջազգային օրը

Այսօր՝ մարտի 21-ին, ամբողջ աշխարհում նշվում է Անտառների միջազգային օրը՝ նվիրված մեր մոլորակի կարևորագույն էկոհամակարգերից մեկին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի կենդանաբանական այգին։

«Այս օրը սահմանվել է 2012 թվականին ՄԱԿ-ի կողմից՝ անտառների կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և դրանց պահպանությունը խթանելու նպատակով։ Անտառները պարզապես ծառերի հավաքածու չեն․ դրանք կենդանի էկոհամակարգեր են, որտեղ ապաստան, սնունդ և պաշտպանություն են գտնում հազարավոր կենդանատեսակներ։

Հայաստանի անտառները կարևոր բնակավայր են բազմաթիվ վայրի կենդանիների համար, որոնք կազմում են մեր երկրի կենսաբազմազանության կարևոր մասը

Կենդանաբանական այգիների և բնապահպանական կազմակերպությունների համար այս օրը կարևոր հիշեցում է, որ կենդանիների պահպանությունը սկսվում է նրանց բնական միջավայրի՝ անտառների պահպանությունից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment