
«2020 թվի պատերազմին ովքեր թողել փախել են, հիմա մի հատ էլ բարձր աստղ են ստացել, իսկ մեր երեխուց նորություն չկա։ Կարևոր հարց ա, էդ երեխեն՝ Հակոբ Խաչիկի Հակոբյանը՝ Սևանի բնակիչ, 20 թվականից չկա, Աստծուն խնդրում եմ, որ գոնե գերի լինի, որ ողջ լինի։ Մենք խաղաղության ենք գնում արդեն, բայց գերիներ ունենք, ի՞նչ խաղաղություն»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս հարցադրումն արեց Հրադանի բնակիչներից մեկը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Չգնա՞նք խաղաղության։ Անազատության մեջ գտնվող մարդկանց վերադարձը հավանական է խաղաղության և ոչ թե պատերազմի դեպքում»։
«Գերիները չգա՞ն, որ նոր ձեռք-ձեռք սեղմենք՝ ասենք խաղաղություն, բարիշենք»,- հակադարձեց հրազդանցին։
«Եթե չբարիշենք գերիների գալու հավանականությունը ոչ թե ավելանում է, այլ նվազում է․ սա է շատ կարևոր։ Ովքեր վերադարձել են, վերադարձել են խաղաղության օրակարագով կամ փոխանակում է եղել»,- պատասխանեց Փաշինյանը։