Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով Կոմիտեի գործունեության թափանցիկությունը և ՊԵԿ-հասարակություն երկխոսությունը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու 2027 թվականի բյուջետային հայտերի մշակման շուրջ քննարկմանը։
Քննարկումը տեղի կունենա Պետական եկամուտների կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 3, 7), 2026 թվականի ապրիլի 8-ին, ժամը 11:00-ին։
Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ապրիլի 1-ը, ժամը 18:00-ն՝ զանգահարելով 060 844 699, 060 844 731 հեռախոսահամարներով: Այլ հարցերի դեպքում նույնպես կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներին։