Կաթողիկոսի՝ երկրից բացակայելու արգելքը չի վերացվել

Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը չի բավարարվել, այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախօրեին կաթողիկոսի փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել Քննչական կոմիտե, որպեսզի վերացվի խափանման միջոցը ու Վեհափառը կարողանա հատել Հայաստանի սահմանը և մասնակցի Վրաստանի պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը:

Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ միջնորդությունը մերժելու վերաբերյալ այսօր ստացել է քննիչի որոշումը. «Ցավում եմ, բայց սա հերթական ակնհայտ անօրինական որոշումն է, որը մեր երկրի վարկանիշին մեծ վնաս է հասցնելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Leave a Comment