Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանն ու արգենտինական Կորդոբայի քաղաքապետ Դանիել Պասերինին ստորագրել են Էջմիածինն ու Կորդոբան քույր քաղաքներ հռչակելու համագործակցության հուշագիր։ Այս մասին հայտնում է Վաղարշապատի համայնքապետարանը։
«Այս կարևոր քայլը նպատակ ունի զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ մշակույթի, կրթության, տնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում՝ ստեղծելով նոր հնարավորություններ երկու համայնքների համար։ Համագործակցության այս նոր փուլը ևս մեկ կարևոր ձեռքբերում է Վաղարշապատ համայնքի միջազգային կապերի ընդլայնման ճանապարհին»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Կորդոբայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Խուան Կարլոս Մերդինյանը։