Մարտի 20-ին Հակակոռուպցիոն քրեական դատարանում գործ է ստացվել առանձնապես խոշոր չափի հափշտակության մեղադրանքով։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Գործը նույն օրը մակագրվելլ է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին։
Մեղադրական եզրակացությունը
Գարիկ Վռամի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ՝ 2021 թվականի ապրիլի 20-ից զբաղեցնելով Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատողի պաշտոնը, ի թիվս այլնի, կրելով՝ տնային այցելություններ կատարելու, անհրաժեշտության դեպքում սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած անձանց (ընտանիքների) սոցիալական և նյութական պայմաններն ուսումնասիրելու, ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում սոցիալական աջակցություն ստանալու, ինչպես նաև զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու նպատակով դիմած քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի հավաստիությունը պարզելու աշխատանքներ իրականացնելու իրավունքներ և պարտականություններ, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին հովանավորչության և ապօրինի գործողությունների համար՝ 2022 և 2023 թվականների ընթացքում 2 դրվագով ստացել է ընդհանուր՝ 62.000 ՀՀ դրամ կաշառք, 2 դրվագով կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև 2 դրվագով իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով խարդախության եղանակով կատարել է ընդհանուր՝ 786.000 ՀՀ դրամի հափշտակություն:
Անուշ Սաշայի Դիվանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող՝ Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատողի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Վռամի Գալստյանի կողմից իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով հովանավորչություն և ապօրինի գործողություն կատարելու համար 2022 թվականի ընթացքում վերջինիս տվել է 31.000 ՀՀ դրամ կաշառք, օժանդակել վերջինիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն, ինչպես նաև օժանդակել է վերջինիս կողմից իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով խարդախության եղանակով 383․000 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն։
Քրիստինե Սաշայի Դիվանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձ հանդիսացող՝ Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատողի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Վռամի Գալստյանի կողմից իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով հովանավորչություն և ապօրինի գործողություն կատարելու համար 2023 թվականի ընթացքում վերջինիս տվել է 31.000 ՀՀ դրամ կաշառք։
Եգոր Արամայիսի Ապրեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատողի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Վռամի Գալստյանի կողմից իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով խարդախության եղանակով 403․000 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն։
Մեղադրանքի հոդվածները
Գարիկ Վռամի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝
435 Մաս 2 Կետ 2 /2 դրվագ/՝ Կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
435 Մաս 2 Կետ 3 /2 դրվագ/ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար , պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
255 Մաս 2 Կետ 2 /2 դրվագ/՝ Խարդախությունը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
445 Մաս 1 /2 դրվագ/՝ Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Անուշ Դիվանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հոդվածներով՝
436 Մաս 2 Կետ 3՝ Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար, որը կատարվել է իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար՝ պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
255 Մաս 2 Կետ 3՝ Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
445 Մաս 1՝ Պաշտոնատար անձի կողմից պաշտոնական շրջանառության մեջ գտնվող կամ շրջանառության ենթակա փաստաթղթի բովանդակությունը աղավաղելը, դրա մեջ կեղծ տեղեկություն մտցնելը, փաստաթուղթն այլ եղանակով կեղծելը, կեղծ փաստաթուղթ կազմելը կամ տրամադրելը կամ փաստաթղթերի գրանցման տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Քրիստինե Դիվանյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 436 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Եգոր Ապրեսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 255 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Կիրառված խափանման միջոցները
Մեղադրյալների նկատմամբ կիրառվել են հետևյալ խափանման միջոցները՝ ՄՍԾ աշխատակիցների պաշտոնավարումը կասեցվել է․ Գարիկ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, Անուշ Դիվանյանի և Եգոր Ապրեսյանի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, Քրիստինե Դիվանյանի նկատմամբ՝ Վարչական վերահսկողությունը։