Գռզոն, իհարկե, փորձել է քողարկել այն տապալված արտաքին քաղաքականությունը, որի պատճառով ոչ միայն տեղի ունեցան վերջին տարիների աննախադեպ աղետները, այլև այն, ինչ որ կա հիմա:
Ուղղակի մի հարց՝ եթե Հայաստանն իսկապես աշխարհի կողմից բոլորովին այլ կերպ է ընկալվում, բա Նիկոլն ինչո՞ւ է իր ժողվորդին պատերազմով սպառնում՝պնդելով, թե եթե այս կամ այն բանը չանենք, եթե ավել-պակաս խոսենք կամ նույնիսկ Դադիվանքն ու Արարատը հայկական համարենք, կարող է պատերազմ լինել ու մեզ վերջացնեն ուղղակի: Աշխարհում կշիռ, անհաշիվ բարեկամներ ու վարկ ունեցող երկիրը, ինչպիսին Գռզոն ներկայացրել է Հայաստանը, կարո՞ղ է վերանալ միայն այն պատճառով, որ այդ երկրի տեր ժողովուրդն այս կամ այն լեռը համարում է իր խորհրդանիշը կամ իր իսկ կառուցած վանքերն ու պատմամշակութային հուշարձանները՝ ոչ ադրբեջանական:
Միայն սա բավական է, որպեսզի պարզ դառնա, թե որքան մանիպուլյատիվ է Գռզոյի պնդումը. չի ցանկանում խոստովանել, որ եթե իսկապես Նիկոլի հեղափոխությունը Հայաստանին թափ ու կշիռ հաղորդած լիներ, այսօր բոլորովին այլ իրավիճակ կլիներ տարածաշրջանում, ու հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին ոմանք «ձեռքեր չէին տաքացնի», մեր արյունը չէին վաճառի,իսկ Իլհամն էլ Նիկոլին չէր կզցնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: