Իրանը հրթիռներ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի ռազմաբազայի ուղղությամբ. Mehr

Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբ, հաղորդում է կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Իրանը երկու միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել բազայի ուղղությամբ, սակայն դրանք չեն խոցել այն։

Իրանական «Մեհրը» նշել է, որ բազայի վրա հարձակումը «նշանակալի քայլ էր … որը ցույց է տալիս, որ Իրանի հրթիռների հեռահարությունը գերազանցում է թշնամու նախկինում պատկերացրածը»։

Leave a Comment