Իրանը պատրաստ է թույլատրել Ճապոնիայի հետ կապված նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ Տոկիոյի հետ խորհրդակցություններից հետո, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Kyodo լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Գործակալության տվյալներով՝ Արաղչին, որի երկիրը գտնվում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ռազմական դրության մեջ, հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Իրանը պատրաստ է թույլատրել Ճապոնիայի հետ կապված նավերի անցումը՝ ճապոնական կողմի հետ խորհրդակցություններից հետո»։
Նրա խոսքով՝ այդ հարցն արդեն քննարկվում է երկրների միջև։