ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում Իրանի հետ հրադադար։
«Ես չեմ ուզում հրադադար», – լրագրողներին ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի հետ հակամարտությունը։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը հանգեցրեց վնասների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։