
Ուկրաինան գիշերը Ռուսաստանի ուղղությամբ ավելի քան 280 անօդաչու թռչող սարք է ուղարկել, հաղորդում է Ռուսաստանի պետական Տասս լրատվական գործակալությունը՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։
Ռոստովի մարզի հարավային մասում մոտ 90 անօդաչու թռչող սարք է խոցվել, Telegram-ում գրել է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը։
Սարատովի մարզի հարավ-արևմուտքում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վիրավորվել է երկու մարդ, հայտնել է մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։
Կիևից դեռևս մեկնաբանություն չկա:
2022 թվականից ի վեր իր տարածքն ամեն օր թիրախավորող ռուսական հարձակումներին ի պատասխան՝ Կիևը պարբերաբար հարվածներ է հասցնում Ռուսաստանին՝ պնդելով, որ դրանք հիմնականում թիրախավորում են ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցողներն այսօր Մայամիում բանակցություններ կանցկացնեն: Զելենսկին նախօրեին լրագրողներին ասել է, որ շաբաթավերջին կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերը կկենտրոնանան երկկողմ փաստաթղթերի վրա և կքննարկեն անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ լայնածավալ համաձայնագիրը:
Վաշինգտոնի բանակցային թիմը կգլխավորեն նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու փեսա Ջարեդ Քուշները:
Զելենսկին լրագրողներին ասել է, որ Ուկրաինան ուղարկում է իր աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովին, տեղակալ Սերգեյ Կիսլիցային, ինչպես նաև իր խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիային։