ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է անվտանգ լինի և հսկվի այն երկրների կողմից, որոնք անմիջականորեն օգտագործում են այդ երթուղին։
«Հորմուզի նեղուցը պետք է պահպանվի և հսկվի այն օգտագործող այլ երկրների կողմից։ Եթե մեզ խնդրեն, մենք կօգնենք այս երկրներին Հորմուզի նեղուցը անվտանգ դարձնելու իրենց ջանքերում», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։