Ջերմուկում վարորդին մեղադրանք է առաջադրվել պարեկի բաճկոնի աջ գրպանը 20.000 դրամ կաշառք դնելու համար

Հակակոռուպցիոն դատարանում 2026 թվականի մարտի 20-ին ստացվել և մակագրվել է Ս.Ծ.-ի քրեական գործը: Գործը նույն օրը հանձնվել է դատավոր Տիգրան Դավթյանին: Նախաքննությունն իրականացվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, գործը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունից: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «DataLex» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համաձայն, Ս.Ծ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ իր օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք տալու համար, որը պատժվում է կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Մեղադրանքի համաձայն, Ս.Ծ.-ն 2026 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 16:25-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղի և Մեսրոպ Մաշտոց փողոցների խաչմերուկում խախտում է կատարել «MERCEDES-BENZ» մակնիշի 88 KY 888 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդ Ռ.Գ.-ի նկատմամբ համապատասխան վարչական արձանագրություն չկազմելու համար որպես կաշառք ՊԾ ծառայողի ծառայողական համազգեստի բաճկոնի աջ գրպանը դրել է 20.000 անվանական արժեքով ՀՀ թղթադրամ:

Ս.Ծ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Գործը գտնվում է նախապատրաստական փուլում, – տեղեկացնում է Iravaban.net-ը:

Ծանուցում. Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






Կարդացեք նաև՝

Leave a Comment